Երրորդ անգամ եմ գալիս իշխանության։ Վատ, ծանր իրավիճակներում ես շատ լավ եմ աշխատում և կրիզիս-մենեջմենթի կուտակված շատ մեծ փորձ ունեմ։ Չեմ տեսնում որևէ մեկին, որ այս վիճակում կարող է աշխատել ու շատ ավելին անել, քան ես կանեմ։ Նման իրավիճակում այս պայքարի մեջ չմտնել ինձ համար հավասար է վախկոտության կամ դասալքության։ Այս մասին Տավուշի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեկ անգամ Ղարաբաղն եմ ճգնաժամից դուրս բերել, հետո՝ 1997-2008 թթ․-ին, Հայաստանը։ Բավարար ուժ ու էներգիա եմ տեսնում իմ մեջ այդ նույն բանն անել երրորդ անգամ։ Սա կարծես վարչապետի մրցույթ լինի։ Մենք նույնպես հայտ ենք ներկայացրել և հայտարարում ենք, որ կարող ենք դա անել։
Մեր քվեաթերթիկը 24-ն է։ Երևի թե սա խորհրդանշական է։ Մենք մտնելու ենք 24 ժամյա աշխատանքային ռեժիմի մեջ։ Եթե մի գործի մեջ մտնում ենք, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու»,- աաց Երկրորդ նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը