02 06 2021

Ընդունում եմ, որ Ժամանակին մեծ ուշադրություն չեմ դարձրել քաղաքական բարեփոխումներին, դրա ժամանակը չէր, մարդիկ սոված էին․ Ռոբերտ Քոչարյան



Ես չեմ հիշում, որ կյանքում որևէ նպատակ դնեմ ու չհասնեմ դրան։ Կամ չպետք է դնեմ ու հանգիստ իմ կյանքով ապրեմ։ Բայց եթե նպատակ դրեցի, ձեզ ոչ մեկիդ հանգիստ չեմ տալու։ Այս մասին Արագածոտնի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ընդունում եմ, որ ժամանակին ես անձամբ մեծ ուշադրություն չեմ դարձրել քաղաքական բարեփոխումներին։ Այն ժամանակ պետբյուջեն ընդամենը 300 մլն դոլար էր, քաղաքական ռեֆորմների մասին խոսելու ժամանակը չէր, մարդիկ սոված էին, նրանց պետք էր աշխատանք տալ։ Երևի սխալ էր, այդ աշխատանքները պետք էր զուգահեռ տանել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ