29 05 2021

Պատերազմում մեր կրած պարտությունը փորձում են գցել Ռուսաստանի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Սպիտակ քաղաքի բնակիչների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․

«Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները ունեն լուրջ պայմանագրային հիմքեր։  Այս տարածաշրջանում այլ երկիր, որ կարող է էական դերակատարություն ունենալ, ուղղակի չկա։ Եկեք նայենք քարտեզին։ Այնհայտ է, որ տարածաշրջանում աճում է Թուրքիայի դերակատարությունը, և սա մեզ անհանգստացնում է։ Միակ երկիրը, որ կարող է դա զսպել, Ռուսաստանն է։ Այս տեսանկյունից Ռուսաստանի հետ մենք պետք է խորացնենք մեր հարաբերությունները։ Այլ երկիր, որը կարող է փոխարինել Ռուսաստանին, ուղղակի գոյություն չունի։ Եվ սա այն վիճակը չէ, որ մենք մի քանի երկրներից կարող ենք ընտրություն կատարել։ Մեր միջև կան պատմականաորեն ձևավորված հարաբերություններ, ունենք մշակութային խորը կապեր, չունենք լեզվական խնդիր։ Ռուսաստանն այն երկիրն է, որ չափազանց դրական է տրամադրված մեր նկատմամբ։

Պատերազմում մեր կրած պարտությունը փորձում են գցել Ռուսաստանի գրպանը։ Սա ակնհայտ երևում է և ինձ լրջորեն անհանգստացնում է։ Դրա փոխարեն պետք է հասկանալ՝ իսկ մենք ի՞նչն ենք սխալ արել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ