29 05 2021

Եթե իշխանությունը չփոխվի, մենք պատերազմի մասին ճշմարտությունը երբեք չենք իմանա․ Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը՝ վանաձորցիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ․

«Եթե իշխանությունը չփոխվի, մենք պատերազմի մասին ճշմարտությունը երբեք չենք իմանա։  Իրենք են այս ամենի մասնակիցը։ Համոզված եմ, որ կարող էր և չպետք է պատերազմ լիներ։ Հենց նրանց վարած քաղաքականությունն է բերել պատերազմի։ Իսկ երբ պատերազմը սկսվել էր, մենք չպետք է պարտվեինք։ Մի շարք սխալ և դավադիր քայլեր բերել են այս պարտությանը։ Պետք է իմանանք ճշմարտությունը։ Իշխանափոխությունից հետո ամբողջ ծավալով պետք է բացահայտվի՝ ո՞վ, որտե՞ղ և ի՞նչ սխալներ է գործել, ի՞նչ հետևանքներ են ունեցել այդ սխալները։ Սրանից հնարավոր չէ խուսափել, ամեն մեկն իր գնահատականը կստանա։ Նման հարցերի ծածկադմփոցը նշանակում է, որ դու քեզ վրա ես վերցնում սրա պատասխանատվությունը, իսկ ես պատրաստ չեմ դրան»։   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ