Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորած ընտրական ցուցակների համեմատական ուսումնասիրումը շատ դեպքերում անչափ հետաքրքիր զուգահեռներ է բացահայտում։
Վերցնենք, օրինակ, ցուցակների 33-րդ համարները։ Քոչարյանի գլխավորած ցուցակում այդ հորիզոնականում Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է՝ Ասպրամը, իսկ Փաշինյանի ցուցակում Հայաստանի միակ կին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Ասպրամը և Դիանան գրեթե հասակակիցներ են, մեկ տարվա տարբերությամբ ավարտել են ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Մնացած բոլոր հարցերում Ասպրամը և Դիանան տարբեր են. Ասպրամն արմատներով Սասունցի է, իսկ Դիանան՝ Արցախցի: Ասպրամը ողջ կյանքում պայքարել է իր հոր անունը բարձր պահելու համար, իսկ Դիանան կանգնած է եղել իր հարգարժան մորաքրոջը՝ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին հալածողների կողքին։ Ասպրամը հիմա էլ պայքարում է իր Հայրենիքի խոցված արժանապատվությունը վերականգնելու համար, իսկ Դիանան առանցքային տեղ է զբաղեցնում ազգակործան կապիտուլյանտի թիմում։
Ասպրամը հերոսական ավանդույթի արժանի շարունակողն է, իսկ Դիանան՝ խորը և համապարփակ դավաճանության մարմնավորում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը