Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․
«Անվտանգության առաջին բաղադրիչը մարտունակ բանակն է, ուրիշ բաղադրիչ չկա։ Մենք ունենք նաև ԱԱԾ, որը վերջերս զբաղված է ներքին քաղաքական հարցերով, իսկ վերջին երեք տարին՝ ՀԴՄ կտրոններ ստուգելով։ Վստահ եմ, որ համակարգում կան պրոֆեսիոնալ մարդիկ, որ դժգոհ են այս ամենից։ Մեր սահմանների անվտանգությունն ապահովելու միակ լուծումն է շատ արագ վերականգնել բանակի մարտունակությունը։ Կամ պետք է հայտարարել, որ մենք ի վիճակի չենք սահմանները պահել և խնդրել, որ դա անի մի ուրիշ երկիր։ Եվ այդ դեպքում Հակաստանը կդառնա մեկ այլ երկրի պրոտեկտորատ, և ոչ մի երկիր մեզ չի հարգելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը