26 05 2021

Այո, ես չեմ առաջադրվում, իմ անձնական որոշումն է․ Արմեն Աշոտյան

Այո, ես չեմ առաջադրվում, իմ անձնական որոշումն է․ Արմեն Աշոտյան

Գաղտնիք չի, որ ես դեմ եմ եղել այս ընտրություններին իմ կուսակցության մասնակցությանը։ Մենք ընդդիմադիր ուժերով չպետք է թույլ տայինք այս ընտրությունները, ինչևէ, գնացքը գնացել է, իսկ հիմա ստեղծված իրավիճակում ընտրությունները միակ միջոցն են, որով հնարավոր է իշխանափոխություն անել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ես չեմ առաջադրվում, բայց պատրաստվում եմ կռծել ցանկացած շակլալի, շնագայլի կոկորդը, ով կփորձի նորից թուրքական յաթաղանը քաշել հայկական ինքնության գոյության վրա»,- ասաց նա։

Նա նշեց, որ դեռ դեկտեմբերին Սերժ Սարգսյանին դիմել է, որ իրեն  չդիտարկի իրեն ընտրություններին մասնակցելու դեպքում։

«Այո, ես չեմ առաջադրվում, իմ անձնական որոշումն է և շնորհակալ եմ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին որ հարգել է իմ որոշումը»,–ասաց նա և նշեց, որ կեղտոտ շուտ է, որ Արթուր Վանեցյանը չի ուզում որ նրանք ընդրգկվեն և շփումները ճիշտ հակառակն է ցույց տալու։

Մանրամասները տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ