26 05 2021

Ովքե՞ր են ընդգրկված «Լուսավոր Հայաստանի» ցուցակում

Ովքե՞ր են ընդգրկված «Լուսավոր Հայաստանի» ցուցակում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը մայիսի 26-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։

Նա լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գխավորում է ԱԺ պատգամավոր, կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ցուցակի երկրորդ համարն է հանդիսանում իրավաբանական գիտությունների թեկնածու Արտյոմ Գեղամյանը, երկրորդ համարը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն է, Գևորգ Գորգիսյանը չորրորդ համարն է, հինգերորդ համարը զբաղեցնում է Դավիթ Խաժակյանը, վեցերորդ համարն է Վանաձորի ավագանու անդամ Կարինե Ղուկասյանը, յոթերորդ հորիզոնականում է Սարիկ Մինասյանը, ութերորդ համարն է Լևոն Մարտիրոսյանը, իններորդ համարն է Սրբուհի Գրիգորյանը և տասերորդ համարը Ստեփան Ստեփանյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ