Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ: Այդ մասին հայտարարել է ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովերի նախագահների համակարգող խորհրդի նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կնքած ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո այդտեղ իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է: «Ամրապնդում են երկարաժամկետ խաղաղության իրադրության հեռանկարը ռուս խաղաղապահները եւ շարունակական բանակցային գործընթացը»,-ասել է Սեմերիկովը:
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ՝ «նախ քաղաքական դիվանագիտական բնույթի, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերի լուծում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը