«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Իշխանության թեզը՝ եթե հողերը չհանձնենք, զիջումների չգնանք, ապա պատերազմ կսկսի, այս վերջին 8 ամիսների ընթացքում տարբեր տրանսֆորմացիաների ենթարկվեց։
Այդ «հիմնավորմամբ» հանձնվեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը, ավելի ուշ՝ Կովսականի, Սանասարի այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին, ինչպես նաև Հադրութի շրջանի մի քանի գյուղեր։
Ընտրական այս փուլում, դրա տարբեր փոփոխություններով, այս թեզն օգտագործվում է մարդկանց համոզելու, թե՝ մենք չլինենք իշխանության, ապա ընդդիմությունը ընտրություններին հաղթանակի դեպքում նոր պատերազմ է լինելու։
Սա ոչ միայն հանրությանը ահաբեկելու, մոլորեցնելու ճանապարհով, հույզերի հիման վրա իրենց սև գործն անելու միտում ունի, այլ ճանապարհ է բացում տարածքային այլ կորուստների համար։
Հասարակության առողջ հատվածի համար այսօր իրար կշտամբելու, մեղադրելու ժամանակը չէ, պետք է հավաքել բոլոր ուժերը՝ մարդկանց ամենատարբեր գործիքներով բացատրելու, համոզելու, ասելու իրականությունը։
Դա կլինի հավաքների, ակցիաների, հարցազրույցների, թե տեղում հանդիպումների ձևաչափով, կարևոր չէ, առաջնայինը մարդկանց ճիշտ իրողությունները, ճշմարտությունը հասցնելու գործառույթն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը