Ցանկացած համաձայնություն, որը կատարվում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառմամբ, ի սկզբանե առոչինչ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Հետևաբար, ուղերձ Ադրբեջանին և նրա շահերը սպասարկող անձանց՝ որևէ համաձայնություն այս պայմաններում, այդ թվում ադրբեջանական ուժի նման լկտի մոտեցման պայմաններում, առոչինչ է։ Չի կարող միջազգային ասպարեզում ՀՀ իշխանությունների կողմից ստորագրված որևէ համաձայնագիր համարվել օրինական»,-ասաց նա։
Մինասյանը նշեց, որ քանի Նիկոլ Փաշինյանը կա՝ Հայաստանը կա՛մ զիջելու է, կա՛մ պատերազմ է լինելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը