Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր էջում գրում է․
Ընդունել եմ «Հայաստան» դաշինքի առաջարկությունը՝ ղեկավարելու նախընտրական շտաբը։ Պետության համար այս վճռորոշ փուլում մի կողմ քաշվելը՝ համարում եմ դասալքություն։ Սա սովորական ընտրություն չէ անձերի կամ կուսակցությունների միջև։ Սա ընտրություն է պետության լինել-չլինելու մասին։ Շատ կարևորում եմ համակիրների հոծ բանակի ներդաշնակ աշխատանքը, հակաճգնաժամային արդյունավետ ծրագրի մշակումը, ինչպես նաև նույն նպատակների համար պայքարի դուրս եկած քաղաքական ուժերի միջև բարիդրացիական հարաբերությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը