Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ թշնամական հերթական ոտնձգությունը հնարավոր է դարձել բացառապես հայաստանյան ներկա իշխանությունների բացառիկ ապաշնորհության և թուլամորթության հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան iիր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ թշնամական հերթական ոտնձգությունը հնարավոր է դարձել բացառապես հայաստանյան ներկա իշխանությունների բացառիկ ապաշնորհության և թուլամորթության հետևանքով։
Թերևս թշնամական ուժերը, հասկանալով, որ շուտով այլևս Հայաստանում լինելու է ուժեղ և ազգային իշխանություն, ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան։
Դիմում եմ հայկական բանակին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ ժողովրդը ձեր կողքին է և ամբողջությամբ կսատարի հայրենքի պաշտպանությանն ուղղված յուրաքանչյուր քայլ։
Հիշեցնում եմ, որ այս իշխանությունների հեռացմանը մնացել է ընդամենը 39 օր, որից հետո կունենանք անվտանգ երկիր և պաշտպանված սահմաններ։
Մինչ այդ պետք է զգոն հսկենք մեր սահմանները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը