05 05 2021

Ինչպիսի՞ ապագա կարող է խոստանալ Արցախը թշնամուն հանձնած ուժը․ լրագրողը՝ Մակունցին



Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպիսի ապագա կարող է խոստանալ մի ուժ, որը հանձնել է Արցախը, կապիտուլյացիոն հայտարարություն է ստորագրել։

«Այն բոլոր անձինք, քաղաքական ուժերը, որոնք փորձում են ներակայացնել կամ տպավորություն են ստեղծում, որ  իրենց ձևակերպումներով , որ Հայստանը ապագա չունի, ո՛չ  Հայաստանը ապագա ունի»,-նշեց Մակունցը։

Նրա խոսքով ապագայի վերաբերյալ դիտարկումները իրենք ծրագրային տեսքով կներկայացնեն։

Լրագրողի դիտարկմանը, որ ամեն դեպքում իշխանությունը տեղաշարժվում է  քաղաքացուց պաշտպանվելով ու եթե վախենում է քաղաքացուց, նա քաղաքացուն թուրքից ո՞նց  է պաշտպանելու, Մակունցը նշեց․ «Մեր քաղաքական ուժը բաց է հանրության առջև»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ