03 05 2021

Վաղը Էդգար Ղազարյանի հետ լինելու եմ Կառավարության դիմաց․ Ռուբեն Մելիքյան

Վաղը Էդգար Ղազարյանի հետ լինելու եմ Կառավարության դիմաց․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը վաղը՝ մայիսի 4-ին, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի լինելու է Կառավարության դիմաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը

«Էդգար Ղազարյանն առաջինը կոչնակ հնչեցրեց այն մասին, որ նախկին վարչապետ Ն.Փ.-ն հրաժարականից հետո իրավունք չունի շարունակել պաշտոնավարումը։

Այս տեսանյութում Էդգար Ղազարյանը նոր փաստարկներ է բերում ի հիմնավորումն իր պնդման եւ հայտարարում է, որ վաղը՝ մայիսի 4-ին, ժամը 15:00-ին լինելու է Կառավարության շենքի առջեւ եւ զրույցի է հրավիրում վերը նշված կապիտուլյանտ-ուզուրպանտին։ Նույն ժամին ես նույնպես լինելու եմ տեղում՝ Էդգար Ղազարյանի կողքին»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ