29 04 2021

Այս պատերազմն այսպես չպետք է պարտվեինք, ընդհանրապես մենք այս պատերազմը չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան



Պետությունն իր վրա չվերցրեց պատերազմի կառավարումը: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք այս պատերազմը այսպես չպետք է պարտվեինք, ընդհանրապես մենք այս պատերազմը չպետք է պարտվեինք, պետությունը իր վրա չվերցրեց պատերազմի կառավարումը, ոչ մի բանակ չի կարող մեկ շաբաթից ավել պատերազմել, հենց այդպես էլ եղավ, առաջին հարվածը բանակն իր վրա ընդունեց, բայց շարունակելու համար պետք է ուրիշ պրոցեսներ կատարվեին, թիկունքի աշխատանքը, մոբ ռեսուրսի աշխատանքը, բայց ուղղակի չեղավ դա:

Բավական հարցերի պատասխաններ մենք չունենք, բայց այդ հարցերի պատասխանները մենք ստանալու են հունիսի 21-ից հետո, մենք պետք է իմանանանք, թե ԳՇ գեներալների ասածի տակ էլ ինչ կա, որովհետև Գլխավոր շտաբի հայտարարությունը երբ կարդում ես, զգում ես, որ բոլորը լիքը ասելիք ունեն, պետք է իսկապես հասկանանք, թե ինչ եղավ»,-ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ