Ալիևն իր ընտանիքի հետ, այո, հայտնվել է Սոսիների պուրակում, որքան է փորձեն պնդել, որ այդպես չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Ալիևն իր ընտանիքի հետ գտնվել է դեկտեմբերի 18-ից հետո զիջված տարածքներում»,- ասաց պատգամավորը:
Նա նկատեց, որ Փաշինյանը այցելությունից հետո որևէ նկատառում վարչապետի կողմից Սյունիք անվտանգության վերաբերյալ չի հնչել։
«Ի վերջո դու գնացել ես անցել ես այն ճանապարհով որտեղ կանգնած է արդբեջանցին դու որևէ արձագանք, որևէ դիտարկում չե իջեցնում Սյունիքի անվտանգության վերաբերյալ»։
Խոսելով իմքայլական պատգամավորի ելույթի մասին Գրիգորյանը նշեց․ « Երբ Վահագն Ալեքսանյանն ասում է, որ սյունեցին այսպիսին է, այնպիսին է, ինքն ի՞նչ կապ ունի սյունեցու հետ, քանի սյունեցու դարդին է դարման արել, քանիսի խնդիրներն է լուծել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը