Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ապրիլի 24-ի հետ կապված նամակ է ուղարկել Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամամբ՝ նամակում կա նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին հիշատակում։
Էրդողանը նշել է, թե նախկինում տարբեր առիթներով թուրքական կողմը հայտնել է, որ պատրաստ է Հայաստանի հետ լավ հարեւանության եւ փոխադարձ հարգանքի հիմքի վրա հարաբերությունների զարգացման։ «Ղարաբաղի ճգնաժամի լուծումից հետո մեր այդ կոչը նորից բարձրաձայնեցինք։ Նույն կոչը նորից կրկնում եմ»,-գրել է Էրդողանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը