23 04 2021

Գրեթե բոլորը պատերազմի մասնակցած տղերք են․ Իշխան Սաղաթելյանը՝ բերման ենթարկվածների մասին

Գրեթե բոլորը պատերազմի մասնակցած տղերք են․ Իշխան Սաղաթելյանը՝ բերման ենթարկվածների մասին

ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմացից ապօրինի և բռնի ուժի կիրառմամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներից մեծ մասը ՀՅԴ անդամներ են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա հայտնեց, որ բերման ենթարկվածներն են` Արմեն Վարդանյանը, Տարոն Մանուկյանը, Համբարձում Նանյանը, Արսեն Մարտոյանը, Սարգիս Հեքիմյանը, Վահե Թովմասյանը, Սարմեն Սաֆարյանը, Գագիկ Նահապետյանը, Նարեկ Վերդյանը, Մակիչ Պողոսյանը, Գերասիմ Վարդանյանը:

«Գրեթե բոլորը պատերազմի մասնակցած տղերք են, մի մասը վիրավորում ստացած: Մերոնք առաջին գծով են պայքարում եմ կարծում եմ, որ թիրախավորված է, նրանք այլ  ակցիաների ժամանակ էլ են ձերբակալվել: Այս իշխանությունների  հերթական ակնհայտ ապօրինությունների շարքն է . որով փորձում են հերթական անգամ լռեցնել այն մարդկանց, որոնք այսօր Սյունիքի արժանապատվության համար պայքարում են եւ շարունակելու են այդ պայքարը անկախ բոլոր դրսեւորումներից»,- հավելեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ