22 04 2021

Սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է. Վահե Հակոբյան



«Հենց հիմա ձերբակալում են Մխիթար Զաքարյանին, անպայման ուզում եմ շեշտել, որ դա անում են ապօրինի: Մեղադրանքն ինչ-որ խուլիգանության 2-րդ, թե 3-րդ մասով են առաջադրում, ինչը բացարձակ անհեթեթություն է: Սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է, որով փորձում են մեր ոգին կոտրեն, չի ստացվելու: 

Նաև ցանկանում եմ նշել, որ այսօր 18.30-ին մենք հրավիրում ենք հանրահավաք Արամ Մանուկյանի արձանի հարևանությամբ, որտեղ կորոշենք մեր հետագա անելիքները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ