11 04 2021

Նիկոլը չէ՛ր լինի դավաճան ու հայրենակործան, եթե չլինեին ֆանատիզմն ու ֆանատիկները․ Արտակ Զաքարյան

Նիկոլը չէ՛ր լինի դավաճան ու հայրենակործան, եթե չլինեին ֆանատիզմն ու ֆանատիկները․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ֆանատիզմը կործանարար է ամենուրեք և ամեն ինչում։ Ֆանատիզմը մարդուն դարձնում է կույր և անուղեղ։ Ստալինի ֆանատիկները դարձան միլինավոր անմեղ մարդկանց մահվան, տեղահանման կամ բռնաճնշումների պատճառ։ Հիտլերի ֆանատները՝ քիչ էր մնացել անվերադարձ կործանեին Գերմանիան։

Կրոնական ֆանատիկերը՝ բերել են միայն ծայրահեղությունների ու օրթոդոքսության։ Այսօր մերձավորարևելյան տեռորի որջերը՝ բացի փողից ու քաղաքական շահերից, ձևավորվել են նաև իսլամական ֆանատիզմի վրա։ Յակոբինյանների ֆանատիզմը մեծ հարված հասցրեց ֆրանսիական հեղափոխության ֆունդամենտալ արժեքներին։ Եվ այսպես բազմաթիվ օրինակներ։

Նիկոլական ֆանատիզմը՝ որպես կանոն, մարմնավորում է մոլորյալ, չմտածող, կրոնական աղանդի պատկանող, վատ կրթություն ունեցող, արևմտյան կեղծ «դաստիարակությամբ» փչացված, ապազգային հայացքներով, ԼԳԲՏ, անհայրենիք տեսակի, արժանապատվության գիտակցության բացակայությամբ, շրջապատում հարգանք չվայելող, ծայրահեղ կոմպլեքսավորված, վախի բնազդով առաջնորդվող և փախչելու ընդունակ մարդկանց։ Սա իրականում մեծ զանգված չէ, սակայն ֆանատիզմի վտանգը՝ նրա մեծ ու փոքր լինելու մեջ չէ, այլ նրա գոյության մեջ է։

Աշխարհի բոլոր ֆանատիկները միայն կործանել են, այնպես ինչպես Արցախն ու Հայաստանը կործանում է Նիկոլի ֆանատիզմը։

Նիկոլն այլևս փաստացի դավաճան է ու հայրենակործան։ Սա քաղաքականապես ապացուցելու կարիք չկա, որովհետև միայն հիմարները չեն գիտակցում դա։ Բայց, Նիկոլը չէ՛ր լինի դավաճան ու հայրենակործան, եթե չլինեին ֆանատիզմն ու ֆանատիկները։ Սա ևս ապացուցելու կարիք չկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ