Politik.am-ը գրում է․ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն արդեն ամոթանքի և ազգային խայտառակության մեջ հանգիստ ապրելու իմունիտետ է ձեռք բերել: Նա այնքան է վարժվել իր նոր կեցության ձևին, որ արդեն այդ դիրքերից հոխորտում է տարբեր գործիչների հասցեին:
Նիկոլ Փաշինյանի հետ պարտություն բերած գործիչը խոսում է կեղծ հայրենասերների մասին, ովքեր չեն գնացել պաշտպանելու Կարմիր Շուկա համայնքը, որի ճանապարհը ինքն այդքան ցանկանում է հանձնել թուրքերին և ինչ որ իմաստով արդեն հանձնել է՝ այդ ճանապարհով են ադրբեջանցի զինվորականները հասնում Շուշի բերդաքաղաք և ծանր տեխնիկա տանում այնտեղ:
Արայիկ Հարությունյանը երևի մոռանում է, որ ինքը մարդ է` ով դրժել է իր հերոս եղբորը տրված խոստումը և Շուշին հանձնեց մեկ վարկյան անգամ իր կյանքը վտանգի չենթարկելով:
Ի դեպ, Արայիկ Հարությունյանը խոստանում էր, որ Շուշիի ազատագրման 30-ամյակի կապացկությամբ Արցախի խորհրդարանը կտեղափոխվի բերդաքաղաք: Անգամ որոշվել էր, թե որ շենքում է իր աշխատանքները շարունակելու խորհրդարանը: Առաջին նիստը պետք է լիներ 2022 թվականի մայիսի 9-ին:
Հիմա Արայիկ Հարությունյանը կամ որպես արցախցի տղամարդ պետք է խոստմանը տեր կանգնի և մինչև 2022 թվականը խորհրդարանը տեղափոխվի Շուշի, կամ գոնե քաղաքի ազատագրման 30-ամյակի կապացությամբ հրաժարկան տա ու հնարավորություն ստեղծի, որպեսզի նախագահ ընտրվի մարդ` ով իր խոստումներին հավատարիմ է մնալու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը