01 04 2021

Այս իշխանությունները Հայաստանի պետականությունը մատաղ են անում Ադրբեջանին և Թուրքիային. Լիլիթ Գալստյան



Նիկոլ Փաշինյանը իր ողջ թիմով սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահը, վաղուց արդեն ՀՀ օրակարգը ձևավորվում է դրսից: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը: «Այսօր մեր քաղաքական դիսկուրսի խմբագրում է տեղի ունենում, մենք շուտով կանգնելու ենք պետականության կորստի վտանգի առջև: Եթե ձեզ թվում է, որ ԱԽ քարտուղարի ասածը կամ Հովիկ Աղազարյանի մտքերը պատահականություն են, դա այդպես չէ, նրանք կոնկրետ ծրագիր են իրականացնում: Ես պետք է հիասթափեցնեմ մեր հայրենակիցներին, որ նույնիսկ ճանապարհների ապաշրջափակման դեպքում մենք լավ չենք ապրելու, առևտուր չի լինելու, Թուրքիան Հայաստանում անելու է այն, ինչ արեց Վրաստանում, Ուկրաինայում՝ ներխուժելով շուկա: Եվ սա այս իշխանության հանձնառությունն է»: Նա անդրադարձավ նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությանը, Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ