28 03 2021

Հասել ենք նրան, որ Փաշինյանը անգամ 200 մետրը շարժվում է 3500 ոստիկանի ուղեկցությամբ․ Նազարյան



Հայաստանն այսօր իշխանություն չունի, մատնված է  անտերության, վարչապետ կոչվածը ընդամենը կատարում է  հարևան պետություններից եկող հրահանգները, դրա վառ վկայությունը երեկ ԱԽՔ-ի հայտարարությունն էր, Տավուշի մարզպետն էլ նմանատիպ մի գրառում է արել, որ եթե հայ-ադրբեջանական սահմանը բացենք, ձեթը երկու հարյուր դրամով կարող եք գնել։ Այսինքն իրենց միտքը հետևյալն է ժողովուրդ ջան մենք ձեր տղերքին  տարանք, սպանեցինք, որ ձեթը 200 դրամով առնեք կամ կարողանանք Ստամբուլ ավելի էժան գնալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական մեկնաբան Գեղամ Նազարյանը։

«Հասել ենք նրան, որ Փաշինյանը անգամ 200 մետրը շարժվում է  3500 ոստիկանի ուղեկցությամբ, դա մեր հանրության հաղթանակն է, դա մեր հանրության պատախսանն է այս ճիվաղ իշխանություններին»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ