04 03 2021

Ի՞նչն է ավելի կարևոր երկրի համար՝ բանակը, թե Փաշինյանի անձը. Ռոբերտ Քոչարյան

Ի՞նչն է ավելի կարևոր երկրի համար՝ բանակը, թե Փաշինյանի անձը. Ռոբերտ Քոչարյան

Այս՝ վարչապետի և Զինված ուժերի դիմակայության պայմաններում, որքան ես գիտեմ, հրամանատարական ամբողջ կազմն աջակցում է Գլխավոր շտաբի պահանջին: Ի՞նչն է ավելի կարևոր երկրի համար՝ բանակը, թե Փաշինյանի անձը: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական հեղինակավոր լրատվամիջոցների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վերջին 3 տարիների ընթացքում պարբերաբար կրկնվում են բանակի, գեներալների վրա հարձակումները։ Սա պատերազմի պարտության պատճառներից մեկն է։ Իշխանությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի»,- հավելեց երկրորդ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ