01 03 2021

Փաշինյանի հանրահավաքին բերված մարդիկ գալիս են Բաղրամյան պողոտա. Գեղամ Մանուկյան

Փաշինյանի հանրահավաքին բերված մարդիկ գալիս են Բաղրամյան պողոտա. Գեղամ Մանուկյան

Մեր շատ հայրենակիցներ, որոնք Հայաստանի տարբեր շրջաններից տարբեր պատճառներով դժվարություն ունեին անցնող օրերին մասնակցել մեր հանրահավաքներին, այսօր գտել են շատ հարմար լուծում. Նրանք պետական փողերով իշխանության փողերով անվճար  հասել են Երևան, և հասկանալով, որ իրավունք չունեն մասնակցել հողատուի հանրահավաքին, քիչ-քիչ միանում են Հայրենիքի փրկության շարժմանը, որովհետև հասկանում են, որ չի կարող հայը լինել մի տեղ, որտեղ հնչելու են կարգախոսներ ընդդեմ բանակի բարձրագույն հրամանտարության: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի սկզբում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նշենք, որ այսօր տարբեր մարզերից մարդկանց են բերել Երևան, որպեսզի նրանք մասնակցեն Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին և երթին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ