01 03 2021

Մեր ժողովրդին խորհուրդ կտամ, որ կանգնեն բանակի ու եկեղեցու կողքը․ իշխանությունը ժամանակավոր է․ Թովմասյան



Երբ սկսել ենք գործել Հայաստանի Հանրապետությունում, առաջին օրվանից աջակցել ենք Հայոց բանակի տարբեր միջոցառումներ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Խաչերի օրհնության և զորակոչիկներին հանձնելու հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:

«Մեր երկրում տիրող իրավիճակում ինձ համար մեծ պատիվ էր բանակի կողքին լինելը»,- նշեց նա։

Թովմասյանն ասաց, որ արարողությանը ներկա էին ինչպես զորակոչիկներ, այնպես էլ սպաներ։

Երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի վերաբերյալ Թովմասյանը նշեց. «Գոյություն ունի իշխանություն և գոյություն ունի պետականություն։ Ես միշտ կանգնած եմ եղել պետության, ազգի, պետականության համար։ Իշխանությունները գալիս ու գնում են, բայց պետությունը և մեր ազգը մնում է։ Եկեղեցին հիմնասյուներից հիմնականն է։ Մեր հիմնական կողմնացույց պետք է լինի եկեղեցին և բանակը։ Այսօր ինքներս տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Ես կանգնած եմ թե բանակի, թե եկեղեցու կողքը։ Նույնը խորհուրդ կտամ մեր համախոհներին, մեր ժողովրդին, որ կանգնեն բանակի ու եկեղեցու կողքը։ Իշխանությունը ժամանակավոր է. շփոթվել են, խառնվել են չեն կարողանում հասկանալ, բայց դա հիմնական ուղեցույցներից մեկն է, որով մենք պիտի ուղղորդվենք։ Մեր ազգի հիմնական տանողը եկեղեցին է։ Եթե թշնամին ուզել է մեզ ոչնչացնել կամ թուլացնել, նա հարձակվել է եկեղեցու վրա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ