25 02 2021

Օնիկ Գասպարյանի գործունությունը երբեք քրեական հետապնդման չի կարող ենթարկվել. Սեյրան Օհանյան



«Նիկոլ Փաշինյանն օր առաջ իր իշխանությունների հետ պետք է հեռանա՝ ոչ թե երկրից, այլ կառավարման համակարգից: Իր կառավարումն է բերել, հասցրել մեր երկիրն այս իրավիճակին՝ պառակտել, բաժանել երկիրը սև ու սպիտակների, հների և նորերի: Չհասկանալով, որ ի վերջո, երկրի կառավարման մեջ միշտ հաջողություններ են ունենում, երբ քաղաքական էլիտաները մեկը մյուսին փոխում են, մեկը մյուսի դրականի վրա հենվելով, բացառելով եղած թերությունները կառուցում են երկրի ընդհանուր գործունեությունը: Կարծում եմ, որ նաև այս փոփոխություններն են բերում նրան, որ նույնիսկ նախկին ղեկավարությունը ձգտում է ժողովրդի մեջ բարձրացնել իր հեղինակությունը, արժանապատվությունը, եթե նախկինում թույլ են տվել որոշակի թերություններ, դրանք վերացնել, որովհետև զարգացման հիմքում փոփոխություններն են»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ