25 02 2021

Բանակի այսօրվա հայտարարությունն ուղղված է նաև թշնամու դեմ․ Վարդան Ոսկանյան

Բանակի այսօրվա հայտարարությունն ուղղված է նաև թշնամու դեմ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չավուշօղլու, Քալին՝ թուրքական արտաքին քաղականության «ծանր հրետանին»։ Գիտե՞ք՝ ինչո՞ւ են նրանք այդքան անհանգստացել մեր բանակի այսօրվա հայտարարությունից։

Որովհետև թշնամուն հանգիստ չի տալիս այն, որ Հայաստանը՝ որպես պետություն և ազգ, կարող է գնալ իր աժանապատվության վերականգնման ուղով։

Թշնամուն պետք է կոտրված ու հուսալքված Հայաստան, առանց ազգային իղձերի ու հույսի Հայաստան և, ի վերջո, առանց բանակ Հայաստան։

Ուստի բանակի այսօրվա հայտարարությունն ուղղված է նաև թշնամու դեմ և հանուն մեր պետության և ազգի արժանապատիվ ապագայի է։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ