25 02 2021

Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, համախմբվելու բանակի շուրջ. Արշավիր Ղարամյան

Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, համախմբվելու բանակի շուրջ. Արշավիր Ղարամյան

Մեր երկրի համար այս օրհասական պահին՝ կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, համախմբվելու բանակի շուրջ և պաշտպանել երկիրը բոլոր այն անձանցից, ուժերից, ովքեր վտանգում են մեր հայրենիքի անվտանգությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը:

«Համախմբման, մեկ բռունցք դառնալու այս կարևոր հանգրվանային փուլում, պայքարելու, հայի տեսակը պահելու, մեր հայրենիքը հետագա ցնցումներից զերծ պահելու համար չկա այլ ելք, քան միահամուռ պայքարը Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական հենարանի հեռացումը։

Համոզված եմ, որ ուժային կառույցների մեր գործընկերները, պատվախնդիր սպաները, սպային հատուկ կեցվածք կընդունեն և կանեն այն, ինչ բխում է մեր հայրենիքի և մեր քաղաքացիների շահերից»,- գրել է Ղարամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ