Ինձ համար անհասկանալի է տարածաշրջանային ապաշրջափակում ասվածը ո՞ր երկրներին է վերաբերվում՝ Հայաստանի՞ն, Ադրբեջանի՞ն, Իրանի՞ն, Թուրքիայի՞ն, ո՞ւմ կոնկրետ։ Մամուլի ասուլիսի ժամանակ հռետորական հարցադրում արեց ՀՀ-ի տրանսպորտի և կապի առաջին նախարար Հենրիկ Քոչինյանը։
«Կարծում եմ, որ Ադրբեջանը շրջափակված չէր և չի, եթե Թուրքիայի հետ կապված խնդիր է, ոչ թե Թուրքիան է շրջափակվել, այլ Թուքրիան է մեզ շրջափակել 93 թվականի ապրիլի մեկին, երբ Քարվաճառի ազատագրումից հետո Թուրքիան հայտարարություն արեց, որ ՀՀ-ի հետ բոլոր տարածքները կփակենք, մինչև այդ տարածքը հետ չվերադարձվի Ադրբեջանին։ Հիմա իրենք մեզնից գրավել են այդ տարածքը, այլևս այդ պատճառը չկա, ինչո՞ւ Թուրքիան մեզ հետ սահմանները չի բացում, երևի այդտեղ լուրջ քաղաքական խնդիրներ կան»,- նկատեց Քոչինյանը։
Իսկ թե ՀՀ-ն ինչ կշահի, Քոչինյանը նշեց․ «Ապաշրջափակման դեպքում բեռների փոխադրումը մոտ ապագայում չեմ տեսնում Ադրբեջան և Թուրքիա, դեպի հյուսիս ու հարավ տեսնում եմ, որ կարող է այդպիսի հնարավորոթյուն ստեղծվել, բայց հաճախ մտածում ենք տեխնիկական խնդիրները լուծելով ամեն ինչ դրանով ավարտվում է , բայց կան խնդիրներ, որոնց վրա անմիջապես պետք է ուշադրություն դարնձել՝ թիվ մեկ խնդիրը ապահովույթյան խնդիրն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը