20 02 2021

Սալա՛մ, Աբազյան․ Ամո՛թ քեզ․ Դու էլ քեզ ՀՀ սպա ե՞ս համարում․ Ռուբեն Մելիքյան

Սալա՛մ, Աբազյան․ Ամո՛թ քեզ․ Դու էլ քեզ ՀՀ սպա ե՞ս համարում․ Ռուբեն Մելիքյան

ԱԱԾ-ն «մասկի-շոույով» բերման է ենթարկում վեց անձի (այդ թվում՝ հանրությանը հայտնի չորս անձի), նրանցից ձերբակալում է երեքին՝ Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին և Մհեր Ավագյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Նրանց ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար։ Ու մեկ էլ - հոպ! - 10 րոպե առաջ նշված ֆեյքը գրառում է կատարում։ Սալա՛մ, Աբազյան։ Ամո՛թ քեզ։ Դու էլ քեզ ՀՀ սպա ե՞ս համարում»,- գրել է նա՝ կից հրապարակելով նաև գրառման լուսապատճեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ