20 02 2021

Ակնհայտ է, որ սա լկտի և ձախողված փորձ է հանրահավաքի նախաշեմին. Արմեն Աշոտյան

Ակնհայտ է, որ սա լկտի և ձախողված փորձ է հանրահավաքի նախաշեմին. Արմեն Աշոտյան

Ազգային ողբերգություն է, երբ երկրի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիք-կապիտուլյանտին թողած՝ պատկան մարմինները «պայքար» են մղում ֆեյքերի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Զավեշտ է, որ այդ «պայքարի» շրջանակներում ճնշում գործադրելու փորձեր են արվում ազգային ինտելեկտի մի շարք հմուտ դարբինների հանդեպ։

Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման անթաքույց, լկտի և ձախողված փորձ է հանրահավաքի նախաշեմին։

Եթե չեք ուզում, որ հաջորդ անգամ գան արդեն ձեր հետևից,  15:00 եկե’ք Ազատության հրապարակ»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ