Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Ինչպես գիտեք սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»․ ՀՀ ԱԳ նախարար Ա. ԱՅՎԱԶՅԱՆ։
Ուժի կիրառման միջոցով փոխվել է Արցախի տարածքային ամբողջականությունը, ոչ թե ստատուս քվոն։ Թե՞ թաքուն պայմանագիր է ստորագրվել նաև ստատուս քվոյի մասով։
ԱԳ նախարարը պարտավոր է պարզաբանել՝
-Եթե փոխվել է Արցախի ստատուս քվոն, այդ դեպքում ո՞րն է Արցախի նոր ստատուս քվոն։
-Հայաստանը համաձայնվե՞լ է Արցախի տարածքների օկուպացիայի հետ։ Եթե այո, ապա ո՞ւմ կամ ո՞ր ատյանի որոշումով։
– Հայաստանը պատրա՞ստ է արդյոք (նաև տնտեսապես) սահմանները բացել թշնամու առջև, որը տարածքային պահանջներ է ներկայացնում (Սյունիք, Սևան, Երևան…) մեր երկրին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը