01 02 2021

Ուժեղ բռնուցքով առաջնորդը մեզ դուրս կբերի այս վիճակից. Աշոտ Գևորգյան



Լրագրող, վավերագիր Աշոտ Գևորգյանը իր և շատերիս օրինակով բացատրում է, թե որքան կարևոր է ամեն մեկիս ակտիվությունը՝ իշխանափոխությանը միանալու պայքարում: Yerevan.Today-ի տաղավարում վավերագիրը վերլուծում է մարդկանց իներտության պատճառները և պարտված իշխանության դեմ ընդվզող ընդիմության պարտության պատճառը:

«Կույր են քաղաքացիները, որ հետադարձ հայացքով չեն վերլուծում, թե ինչու և ինչպես պատմական Հայաստանը բզկտվեց, սկսզբում Արևտյան Հայաստան, Կարս ու Արցախի 75 %: Այսօր 10 հազար քառ․կմ գումարվեց նախկինում կորցրածին։ Ընդ որում, նախկինում էլ, հիմա էլ դերակատարները նույն ուժերն են, պարզապես մեր հազարամյակի միակ հաղթանակը կորցրինք:

Մենք ունեինք հայրենիքը պաշտպանելու ռեսուրսներ,  բայց 21-րդ դարի հայը չգնաց ռացիոնալ ինքնապաշտպանության ճանապարհով: Հիշեք, հեղափոխականները տարիներով ջլատել էին երկիրը ներսից, իսկ պետական շենքերում այտնվելուց հետո վերջին 3 տարում Հայաստանը միտումնավոր մեկուսացվեց արտաքին քաղաքական հարթակում: Հատուկ պլանավորված դիվանագիտական միջավայրում ՀՀ –ի հետ հարաբերություները հավասարվեցին 0-ի: Արդյունքում մենք  զրկվեցին լուրջ պարտնյորների՝ ՌԴ-ի, Իրանի և Չինաստան աջակցությունից։ Դրանք նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջոցով նորից վերականգնել է պետք»,- ասում է Աշոտ Գևորգյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ