28 01 2021

Հայոց բանակը չի պարտվել, այլ դավաճանվել է․ դրա համար ենք այստեղ․ հանրահավաքի մասնակից



Ինձ թվում է յուրաքանչյուր հայի պարտականությունն է այսօր այստեղ գտնվելը և ևս մեկ անգամ ապացուցել, որ հայոց բանակը չի պարտվել, այլ դավաճանվել է։ Յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է վերջին հնարավորությունը օգտագործելը Հայաստան աշխարհը կործանումից փրկելու համար։ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց ներկա քաղաքացիներից։

«Նիկոլ Փաշինյանը երկրի համար մեկ դավաճանն է։ Պարզապես ամոթի  զգացում չունեն մեր իշխանավորները, պարզապես թասիբ չունեն, որ օր առաջ հրաժարվեն իշխանությունից։ Նրանք երևի իրենց կատարածը չեն էլ գիտակցում»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ