27 01 2021

Բոլորին մեղադրում էին պաշտոնի ձգտման մեջ, բաց սուպեր կլեով իրենց սոսնձել են աթոռից․ Ռոբերտ Քոչարյան



Հունվարի 27-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել լրագրողներ Անժելա Թովմասյանին, Բորիս Մուրազիին և Սևակ Հակոբյանին։

Ստորև ներկայացնում ենք ընդդիմության պայքարին և արտահերթ ըտրույեւններին վերաբերող հարցերի պատասխանները:

«Եկեք վերհիշենք, թե ինչ խոստումներով այս իշխանությունը հրապորեց ժողովրդին` կոռուպցիայի դեմ պայքար, ինքնիշխանություն, թռիչքաձև տնտեսական աճ, ժողովրդավարություն և այլն: Որ խոստումն են կատարել, ոչ մեկը` զրո, թռիչքաձ աճը վերածվեց թռիչքաձը անկման, ինքնիշխանությունը` պրոտեկտորատի, բայց այս իշխանությունը շարունակում է մնալ: Ժողովրդավարության իմաստը այն է, որ թիմը խոստումներ տա, գա, հետո մարդիկ տեսնեն, թե ինչ են արել, ինչ չեն արել: Հիմա այն ինչ կատարվում է Հայաստանում, նշանակում է մեկ բան, որ դու կարող ես խոստումներ տալ, չկատարել և վերընտրվել, ընտրությունների գաղափարը ուղղակի վարկաբեկվում է: Յուրաքանչյուր հաջորդ իշխանություն այս օրինակը աչքի առաջ ունենալով ասելու է կարելի է գալ իշխանության, ոչինչ չանել, հողեր հանձնել, պետությունը քայքայել, մնալ աթոռին և վերընտրվել, սա դառնալու է մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մաս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ