27 01 2021

Ընտրություններին մասնակցելու ենք և կրելու ենք․ Ռոբերտ Քոչարյան



Իմ կողմնակիցներին ես կոչ եմ արել ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին, որոշ ներգրավվածություն ունեմ նաև ես։ Yerevan.today, Hayeli.am, Politik.am կայքերին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես ինչի՞ համար ավելի ակտիվ չեմ ներգրավվել․ պատճառը հետևյալն է․ «Իմ քայլը» խմբակցության համար ես մի մարդ եմ, որին իրենք 2 տարի պահել են բանտում, և իրենց մտածելով` ինձ իշխանություն տալու պարագայում ես վրեժխնդիր եմ լինելու․․․ Պատճառը նաև սա է, որ ինձ հեռու պահեցի այս գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի պատգամավորներին վախեցնելու համար։

Նա նշեց կա քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաև թիմ։

«Շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիճակը հնարավոր լիներ կայունացնել և շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ, որովհետև այս մթնոլորտում, այս հակասությունների ու անորոշությունների, զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում արտահերթ ընտրություններն իսկապես վտանգավոր են։ Բայց, այնուամենայնիվ, եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններն ավելի արագ, ապա ևս չեմ կարծում, որ ճիշտը չմասնակցելն է, կարծում եմ՝ մասնակցելը ճիշտ է։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատելու իրենց իշխանությունը։ Այո՛, մասնակցելու և կրելու ենք», - նշեց  ՀՀ երկրորդ նախագահը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ