26 01 2021

Այստեղ կարևորը փող ներդնելն է Հայաստանում Փողը երկու աղբյուր ունի. Մանուկյան



Արցախը կորցնելով մենք 100 մգվտ հոսանք կորցրեցինք, 100 հազար հա արոտավայր, 315 հազար հա խոտհարք և այլն: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր է անելու վարչապետ դառնալուց հետո երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար:

« Մեր ՀՆԱ-ն 7 տոկոսով իջավ, սա միայն պատերազմը չէր, նաև կորոնավիրուսն էր, մեր բյուջեն չի կատարվում, սոցիալական ծախսերը էապես մեծացել են: Ճանապարհը ո՞րն է. Մի կողմից պետք է խթանել տնտեսությունը, ես կարող եմ բազմաթիվ քայլեր բերեմ տնտեսությունը խթանելու, դրանք հրաշք ծրագրեր չեն, այն է, ինչ անում են ամբողջ աշխարհում: Բայց այստեղ կարևորը փող ներդնել է Հայաստանում: Փողը երկու աղբյուր ունի. մի աղբյուրը մեր սփյուռքահայերն են, հատկապես Ռուսաստանի հայերը, որոնք ասել են, որ Նիկոլին փոխելու դեպքում իրենք մեծ ներդրումներ կարող են անել ՀՀ-ում»,- ասաց Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ