26 01 2021

Ես գեներալներին ասում էի վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը, մի թողեք, որ հանձնեն Արցախը. Վազգեն Մանուկյան



Պատերազմի վարտից 2 շաբաթ առաջ ես մի հոդված գրեցի, որից հետո ամբողջ հասարակությունն ինձ վրա հարձակվեց. Իմ առաջարկությունն էր, որ զինվորականներն իրենց ձեռքը վերցնեն իշխանությունը:

Այս մասին հունվարի 26-ին Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինոչու բանակը չընդվզեց Նիկոլ Փաշինյանի դեմ: «Մյուս երկրներում, նման դեպքերում, երբ զինվորականները տեսնում են, որ իրենց տանում են պարտության, զինվորականությունը իշխանությունը վերցնում է իր ձեռքը՝ ժամանակավոր՝ 1-2-3 տարով: Ավարտում է ամեն ինչ, նորից հանձնում է քաղաքացիական իշխանությանը: Օրինակ, Թուրքիայում մի քանի անգամ դա եղել է: Հայաստանում դա տեղի չունեցավ: Ես կարծում եմ, մարդիկ, որոնք կարող էին նման որոշում կայացնել, արդեն դուրս էին հանված բանակից: Մնացածի համարձակությունը եւ քաղաքացիական, ազգային զգացմունքները երևի այդ քան հզոր չէին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ