26 01 2021

Նիկոլ Փաշինյանի և իր խունտայի հեռանալուց հետո է հնարավոր պարզել պարտության պատճառները․ նախկին նախարար



Ապրիլյան պատերազմից հետո ուշադրությունը մեծացվեց նաև ՀՕՊ համակարգերի նկատմամբ։ 2017 թվականին, երբ մշակվեց 2018-24 թթ. Արդիականացման ծրագիրը և հաստատվեց 2018-ի փետրվարին, յուրաքանչյուր տարվա համար հստակ ներկայացված էր, թե ՀՕՊ-ը ինչպիսի զարգացում պիտի ունենա։ Չգիտես ինչու, ՀՕՊ զարգացման այդ փուլում որոշվում է ավիացիա ձեռք բերել, և կյանքը ցույց տվեց, որ դա ոչնչի պետք չեղավ։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով,  պետական մակարդակով մեծ և համակողմանի ուսումնասիրություններ պետք է լինեն՝ հասկանալու համար՝ ինչն է եղել հայկական կողմի պարտության պատճառը, ովքեր են մեղավոր, դավաճանական քայլեր եղել են, թե ոչ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ