26 01 2021

Նիկոլը փորձում է ջնջել մեր 100 տարվա պատմությունը, թույլ չենք տալու. Վազգեն Մանուկյան



Վերջին 100 տարվա ընթացքում այսպիսի վտանգավոր վիճակում մենք չենք եղել, ինչպես հիմա, բայց ցավոք, երևի ոչ բոլորն են գիտակցում դա: Այս մասին Արարատի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Սա պատերազմ չէր, սա սպանդանոց էր, մարդկանց տանում էին սպանելու և սպանեցին, գաղտնի բանակցություններ էին վարում, որի հետևանքով Շուշին հանձնեցին թշնամուն, ՌԴ-ն մի քանի անգամ առաջարկել է պատերազմը կանգնեցնել, բայց չհամաձայնեցին: Չի կարող հիմարությունների շարանը այսքան հետևողական լինել, սա դիտավորությամբ պարտված պատերազմ էր, նպատակը Արցախից ազատվելն էր»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ