26 01 2021

Հարցազրույց ոչնչի մասին․ Տոնոյանից այլ բնույթի հարցազրույց էի սպասում․ Արտակ Զաքարյան



Ես Դավիթ Տոնոյանից այլ բնույթի ու որակի հարցազրույց էի սպասում, հատկապես պատերազմից հետո, երբ մենք ունենք հարցեր, որոնք առ այսօր մնացել են անպատասխան,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցին։               

«Հարցազրույցը ոչնչի մասին է եղել։ Այժմ ինքնապաշտպանական բնույթի հայտարարությունները շատ մոդայիկ են՝ հատկապես իշխանության ներկայացուցիչների համար։ Բայց դա չի փրկում ո՛չ մեր երկիրը, ո՛չ մեր քաղաքական համակարգը, ոչ էլ մեզ դուրս է բերում այն պրոբլեմներից, որոնք, ցավոք, շարունակում են խորանալ։ Նախկին Պնախարարի հարցազրույցը բոլորովին այլ բաների մասին պետք է լիներ, այնտեղ ոչ մի կարևոր բան չկար։ Բազմաթիվ հարցեր կան, մասնավորապես՝ պաշտպանական քաղաքականության սխալների մասին, բանակցային դաշտում եղած հայտարարությունների մասին..., պատերազմի հրահրման մասին և այլն»,- ասաց նա»,- ասաց Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ