26 01 2021

Հրաժարական միևնույն է, լինելու է, չի կարող այդ մարդը այդտեղ մնալ, չենք թողնի. Վազգեն Մանուկյան



Բնական է, որ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք Նիկոլին են պաշտպանում. Ես կարծում եմ, որ այդ մարդկանց հետ լուրջ աշխատանք պետք է տանել, բացատրել, թե ինչն ինչոց է, նրանք մեր քաղաքացիներն են: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով Գյումրի այցելության ժամանակ իրենց շարասյան ճանապարհը փակելու միջադեպին, երբ ինքը այդ մարդկանց անվանել էր «բոմժեր», Վազգեն մանուկյանն ասաց. «Կան քաղաքացիներ, որոնք բոլոր իշխանությունների ժամանակ շահից ելնելով խուժանություն են անում ընդդիմության դեմ: Այդ մարդիկ էին հավաքված եւ ես նրանց անվանեցի այնպես, ինչպես անվանեցի:

Ամենահետաքրքիրն այն է, որ երկիրն այս վիճակում է, հետաքրքիր բաներ են տեղի ունենում, իսկ ձեզ հետաքրքրում է այդ մի բառը: Այո, ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել, որովհետեւ անօթեւան մարդկանց խիստ վիրավորել եմ՝ համեմատելով դրանց հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ