25 01 2021

Պետության ֆինանսական աջակցությունը փաստականներին բավարար չէ խնդիրների լուծման համար․ Արծվիկ Սարգսյան



Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր համար անսպասելի կերպով բախվել է բազմաթիվ խնդիրների: Մարդիկ թողել են իրենց ունեցած ամեն ինչ և տեղափոխվել Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Նրա պնդմամբ՝ նրանցից շատերի մոտ մնացել են միայն այն իրերը, որոնք նրանց հագին են եղել: «Մարդիկ պարզապես չգիտեին՝ ինչ է կատարվում: Նրանք մտածում էին, թե մեկնում են մի քանի օրով, և որ նրանց հարցերը կլուծվեն, և նրանք կվերադառնան իրենց տներ: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»,-ասաց Սարգսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ