25 01 2021

Նիկոլը և նրա վարչախումբն այսօր մեզ ուզում են հագցնել այդ իմաստազրկող խալաթը. Սերժ Սրապիոնյան



Մեր ազգային բնի մեջ որդեր են մտած և կուտեն-կուտեն, ու մեզ կգցեն ձորը: Մտավորականների հավաքին ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանը:

«Հայրենիքն այսօր հայտնվել է օրհասական վիճակում, վտանգված է ոչ միայն մեր պետականությունը, այլ նաև Հայաստանի գոյությունն ընդհանրապես: Ակնհայտ է, որ գործող վարչակազմի ազգակործան քաղաքականության հետևանքով ոչ միայն կորցրեցինք Արցախ աշխարհը, նաև կորցնում ենք ռազմավարական նշանակություն ունեցող կենսական տարածքներ Հայաստանի Հանրապետությունից»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ