23 01 2021

Մեր արժանապատվությունը կվերականգվի միայն այս իշխանության հեռացումից հետո. Արմեն Չարչյան



Այսօր հայրենիքը կանգնած է լուրջ արհավիրքի առաջ և մեզ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, ոչ մի ուրիշ կառույց դա չի անելու: Այս մասին մտավորականների հավաքին ասաց բժշկական գիտությունների դոկտոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, Արմեն Չարչյանի հոդվածը։ Նրա խոսքով պետք չէ որակումներ տալ մարդկանց, թե ով ում է աջակցում, որովհետև բոլորն էլ մերոնք են:

«Ես Շուշին ազատագրողներից մեկն եմ եղել, բժշկականա օրթոպեդիկ մասն եմ ապահովել ամբողջ, բայց այս իշխանության արածից հետո գտնում եմ, որ իզուր եմ ապրել, որպեսզի կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը, պետք է այսօր ձեռնարկենք այս իշխանությունների հեռացումը»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ