23 01 2021

Այս ընթացքում Արցախում պետության կողմից ֆինանսավորվող որևէ միջոցառում չի արվել․ դիզայներ



Ես ուզում եմ հարցեր ուղղել այն մարդկանց, ովքեր կուրորեն ընկել են այս զոմբիացված իրավիճակում։ Ես իրենց համարում եմ հայ ազգի ներկայացուցիչներ և մեր բոլորիս պարտքն է  վերադարձնել այդ մարդկանց։ այս ամսին մտավորականների հավաքի ժամանակ ասաց դիզայներ Արման Նուռը։

«Երկուսուկես  տարվա ընթացքում ոչ մի պետական դրամաշնորհային միջոցառում, պետության կողմից  ֆինանսավորվող միջոցառում Արցախում չի արվել ոչ մի ոլորտում, ոչ միայն մշակութային, այլև ոչ մի ոլորտում, հետևաբար ստացվում է իրենք 2,5 տարի առաջ գիտեին, որ Արցախը հանձնելու են, որովհետև ոչ մի կոպեկ ոչ մի լումա չի ներդրվել Արցախում։ Սա գլխավոր ապացույցներից մեկն էր»,- ասաց դիզայները։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ