23 01 2021

Տարբեր կարծիքներ կան, որ Աննա Հակոբյանը և Փաշինյանը նույնիսկ ամուսիններ չեն․ Զարուհի Փոստանջյան



Պատերազմի օրերին Աննա Հակոբյանի գործունեությունը պետք է դառնա հատուկ ուսումնասիրման առարկա: Պահանջը բազմիցս ձևակերպվել, ներկայացվել է: Աննա Հակոբյանը, լինելով ոչ պաշտոնատար անձ, իրավունք չուներ բունկերում լինել: Պետք է տեղի ունենա քննություն, արդեն իսկ կարելի էր նրան մեղադրանք առաջադրել ու կանչել պատասխանատվության։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

«Տարածված է, որ Աննա Հակոբյանը պատերազմի օրերին լրտեսություն է արել օտարերկրյա ծառայությունների համար, և դա նաև հաստատվել է իր ամուսնու կողմից, ամուսինն է, թե կողակիցն է, որովհետև տարբեր կարծիքներ կան, որ նույնիսկ ամուսիններ չեն...»,- ասաց Փոստանջյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ