22 01 2021

Վարչապետը հարցիս չկարողացավ «տղավարի» պատասխան տալ. ԲՀԿ ական պատգամավոր



 

«Այսօրվա իշխանությունն իր ներսում շատ ագենտներ ունի, կենտրոնանալ միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին տարածված սկանդալային ինֆորմացիայի վրա, կարծում եմ, չարժե»․ ահա այսպես ԱԺ նախագահին թշնամու կողմից հատուկ ծառայությունների հավաքագրվելու լուրին արձագանքեց ԲՀԿ ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը՝ Yerevan.Today-ի տաղավարում: Պատգամավորի խոսքով՝ նույն վտանգը այս իշխանության ներսում ականավորված սորոսական պատգամավորներին կարելի է դիտարկել, և Հայաստանում սորոսական գրասենյակը ղեկավարած Դավիթ Խաչատրյանին ԲԴԽ տանելու իշխանության ձգտումը:

Վարչապետի՝ իր ձևակերպմամբ «տղավարի» Արցախի կարգավիճակի մասին հարց հնչեցրած պատգամավորը բավարարված չէ Նիկոլ Փաշինյանի պատասխանից, ասում է՝ նա աչքերիս մեջ նայելով խուսափեց ասել՝ Արցախը էլի Հայստան է և վե՞րջ, թե՞ հիմա իր համար Արցախը Ադրբեջաննն է և վերջ: «Սրան կամ այո կամ ոչ պիտի ասեր, բայց ինքը չկարողացավ տղամարդավարի պատասխան տալ»,- վարչապետից տղավարի խոսք ակնկալող պատգամավորը:

«Այսօրվա խորհդարանակաները չգիտեմ ինչ արժեհամակարգի մարդիկ են, մի տեսակ բնությունից կտրված տեսակ են, և իրենց հետ մեր շփումները բացառապես աշխատանքային բնյութ են կրում, իրենց հետ հարաբերություններ հաստատել չստացվեց»:  Այսպես է բնութագրում ներկա իշխանավորներ հետ խորհրդարանական երկրորդ մեծ ուժի՝ ԲՀԿ-ից ընտրված պատգամավորը և արձանագրում է, որ մարդկային հարաբերություներում այդ խզվածքը նորից առաջացրել է Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավոր Արթուր Դալլաքյանի հետ Սյուզի Բադոյանի հարցազրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ